Սեպտեմբերի 15-ից Երևանի մանկապարտեզները կվերաբացվեն![]() 7 սեպտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Երևանի նախադպրոցական հաստատությունները կվերաբացվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար: 1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: 2. Առաջնահերթությունը տրվելու է․ ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային»,- ասվում է գրառման մեջ: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |