ՀՖՖ ակադեմիայից յուրացվել է 99 մլն դրամ․ 2 անձի մեղադրանք է առաջադրվել![]() 7 սեպտեմբերի 2020 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայից» խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ՀՖՖ-ից հափշտակվել է մոտ 99 մլն դրամ, հայտնում են Քննչական կոմիտեից։ Յուրացում կատարելու մեջ մեղադրվողների համար որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: 2010-2019-ին ՀՖՖ ակադեմիայի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը կնքել է կեղծ պայմանագրեր։ Այդ տարիներին ՀՖՖ ակադեմիայի տնօրենն Արթուր Մանուկյանն է եղել։ Նա 2013-2018-ին պայմանավորվել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձանց հետ և «Զեփյուռ» ճամբարում ակադեմիայի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով էլ կեղծ պայմանագիր են կնքել։ Սաները ճամբար չեն հաճախել, բայց կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ ակադեմիայից յուրացման եղանակով հափշտակվել է 98․7 մլն դրամից ավելի գումար: Քրգործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ ակադեմիայի և «Նորալուսին» ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով։ ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 2020-ի մայիսին հետախուզում էր հայտարարվել, օգոստոսին ՌԴ իրավապահ մարմիններն իրենց տարածքում դադարեցրել էին հետախուզումը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Հայրապետյանը 2003-ից ՌԴ քաղաքացի է: Նա 2 քրգործով մեղադրյալի կարգավիճակ ունի, կան նաև ՀՖՖ-ի հետ կապված մի շարք քրգործեր, որտեղ հոլովվում է Հայրապետյանի անունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |