Վրաստանում կարանտինը կրճատել են մինչև 8 օր

Վրաստանում կարանտինը կրճատել են մինչև 8 օր

PanARMENIAN.Net - Վրաստանում կարանտինը կրճատել են մինչև 8 օր։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո։

Ավելի վաղ արտերկրից Վրաստան վերադարձող բոլոր քաղաքացիները 12 օր էին մնում կարանտինում, իսկ մինչ այդ` 14 օր։ Այդիպիսին էր նաև ինքնամեկուսացման ժամկետը, գրում է Sputnik Georgia-ն։

«8 օր անց կանցկացվի ՊՇՌ թեստ։ Բացասական պատասխանի դեպքում 9-րդ օրը նրանք կկարողանան հեռանալ կարանտինային գոտուց և ևս մեկ անգամ ՊՇՌ թեստավորման կենթարկվեն 12-րդ օրը։ Այդպիսով մենք կրճատում ենք կարանտինի օրերն ու ավելի մեծ ազատություն ենք տալիս մարդկանց՝ ավելի շուտ ընտանիք և սոցիալական կյանքի վերադառնալու համար»,- ասել նա։

Բացի այդ, ըստ գործող կանոնների, Վրաստան ժամանող բոլոր անձինք պարտավոր են կորոնավիրուսի թեստ ներկայացնել, որն արված կլինի 72 ժամվա ընթացքում։ Նրանք, ովքեր համաձայն չեն կարանտինի, պարտավոր են թեստ հանձնել յուրաքանչյուր 72 ժամը մեկ՝ 12 օրվա ընթացքում։ Նախկինում այդ ժամկետը 14 օր էր։

Սեպտեմբերի 8-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 45 նոր դեպք է գրանցվել՝ սա ռեկորդային ցուցանիշ է մեկ շաբաթվա կտրվածքով։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 1729 վարակակիր, որից 1321-ն ապաքինվել է, 19-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---