Ռուս զբոսաշրջիկները կորոնավիրուսով են վարակվել Թուրքիայում

Ռուս զբոսաշրջիկները կորոնավիրուսով են վարակվել Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայում հանգստացող առնվազն 12 ռուս զբոսաշրջիկ վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վարակվածներից 2-ը հիվանդանոցում է, 10-ը՝ մեկուսացման մեջ հյուրանոցում»,-ասել է դիվանագետը։

Դեսպանը հորդորել է Թուրքիա մեկնողներին անպայման կորոնավիրուսի բուժումն ապահովող ապահովագրություն ձեռք բերել։ Ըստ Երխովի` հոսպիտալացված ռուսաստանցիներից մեկի մոտ այդպիսի խնդիր է առաջացել, սակայն, այնուամենայնիվ, նրան բուժօգնություն ցուցաբերել են։

Օգոստոսի 1-ից ՌԴ-ն սկսել է վերականգնել ավիահաղորդակցությունն արտասահմանյան որոշ երկրների հետ։ Վերսկսել են թռիչքները դեպի Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա և Շվեյցարիա, հանվել են Աբխազիայի սահմանը հատելու սահմանափակումները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---