Արցախ ելումուտի սահմանափակումները հանվել են![]() 8 սեպտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվում են: Այսուհետ Արցախից դուրս գալու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ։ Հանվում է նաև Արցախ մտնելու համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պայմանը։ Անցակետում բուժանձնակազմը մտնող յուրաքանչյուր մարդու ջերմաչափելու է և իրականացնելու արտաքին զննում: Սահամանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի անկումն է և դրա հետևանքով ռիսկերի նվազումը: Դրան զուգահեռ ուժեղացվելու են հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |