Առողջապահության նախկին փոխնախարարը կալանավորվել է․ 78 մլն դրամի յուրացման գործով 12 մեղադրյալ կա![]() 8 սեպտեմբերի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է որպես մեղադրյալ 78 մլն դրամի յուրացման գործով, հայտում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2019-ի մարտին Պողոսյանի դեմ հարուցվել էր քրեական գործ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների դեպքով։ Այդ ժամանակ Պողոսյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց` 5 մլն դրամի չափով։ Նշված քրգործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի այն ժամանակվա տնօրեն Արմեն Հայրապետյանին, որն ազատ է արձակվել գրավի դիմաց։ 2020-ի օգոստոսի Պողոսյանի մեղադրանքը լրացվել է ևս մի քանի հոդվածով` 2015-2016–ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2 դրվագով (հանցակից` պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացնելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը` ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, առանձնապես խոշոր չափերով)։ Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը յուրացրել է արտասահմանյան դրամաշնորհային մի շարք ծրագրերի գումարներ, որոնք ուղղված են եղել Հայաստանում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։ Ընդհանուր առմամբ յուրացվել է մոտ 78 մլն դրամ, որից 58 մլն-ը գրպանել է Պողոսյանը, իսկ 20 մլն-ը «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։ Այս ամենի դիմաց Պողոսյանը Հայրապետյանից որպես կաշառք պահանջել է 17 մլն դրամ արժեցող ավտոմեքենա, յուրաքանչյուր ամիս էլ որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինի վառելիքի կտրոններ: Բացի այդ, Պողոսյանը կազմակերպել է կենտրոնում երկու ձևական աշխատակցի գրանցում և գրպանել նրանց աշխատավարձերը` ընդհանուր 8 մլն դրամի։ Վահան Պողոսյանն առողջապահության փոխնախարար է նշանակվել 2011-ին, պաշտոնավարել է մինչև 2016-ն ու ազատվել իր դիմումի համաձայն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |