Իսպանիան՝ լինելով ԵՄ 1-ին երկիրը Covid-19-ով վարակվածների թվով, բացել է դպրոցները![]() 8 սեպտեմբերի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Իսպանիան Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրն է, որտեղ կորոնավիրուսի դեպքերն անցել են 500,000-ից։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը համընկել է դպրոցների վերաբացման հետ: Դպրոցներն Իսպանիայում փակվել էին կորոնավիրուսի պատճառով դեռ գարնանը, վերաբացելու որոշումը կայացվել է օգոստոսի վերջին։ Դիմակ կրելը պարտադիր կլինի 6 տարեկանից մեծերի համար, իսկ ձեռքերը լվանալը՝ օրը 5 անգամ։ Իսպանիան վարակվածների թվով 9-րդ է աշխարհում ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Պեռուից, Կոլումբիայից, Հարավային Աֆրիկայից և Մեքսիկայից հետո։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ Իսպանիայում վարակվել է 525,549 մարդ, առողջացել՝ ավելի քան 150,300-ը, մահացել՝ 29,500-ը։ Իսկ աշխարհում վարակվածների թիվն անցել է 27․3 մլն-ից, առողջացածներինը՝ 18․3 մլն-ից, մահացածներինը՝ 892,000-ից։ Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |