Դերասան Եֆրեմովին 8 տարով կազատազրկեն մահաբեր ավտովթարի համար![]() 8 սեպտեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ հարբած վիճակում ավտոպատահարի գործով, որի հետևանքով մարդ էր մահացել: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ դատարանը չի համաձայնել պաշտպանական կողմի հետ, որ մեքենան այլ մարդ է վարել պատահարի ժամանակ։ Գործի շրջանակում պարզվել է, որ դերասանի մեքենան սարքին է եղել, իսկ ինքը՝ հարբած։ Դատապարտյալի օրգանիզմից բացի, թմրանյութի հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայում: Վթարի ականատեսները մատնանշել եմ, որ Եֆրեմովն է եղել մեքենայի ղեկին և վթարի մեղավորը, ինչը չի հերքել սկզբից ինքը դերասանը։ Եֆրեմովն ավելի ուշ հայտարարել էր, թե խոստովանել է մեղքը ճնշման և խումհարի ազդեցության տակ։ Ըստ նրա՝ տեսագրությունը, որտեղ նա վթարից հետո խոստովանում է, որ ինքն է վարել մեքենան, «մոնտաժված էր»։ Ըստ քննության՝ հունիսի 8-ին Եֆրեմովը, ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ վարել է Jeep Grand Cherokee ավտոմեքենան և Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում բախվել է Lada ֆուրգոնի հետ, որի հետևանքով դրա վարորդ Սերգեյ Զախարովը հիվանդանոցում մահացել է։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |