Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակված չէ, նա կազդուրվում է![]() 8 սեպտեմբերի 2020 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսի ախտորոշման նմուշառումից հետո թեստավորման պատասխանը բացասական է: Այդ մասին հայտնում է երրորդ նախագահի գրանսենյակը։ Սարգսյանի մոտ բժշկական զննության արդյունքում սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ։ Նա արդեն կազդուրվում է։ Սեպտեմբերի 3-ին Սարգսյանը չէր ներկայացել գործարար Բարսեղ Բեգլարյանի գործով հերթական դատական նիստին: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրել էր բժշկական կենտրոնի փաստաթուղթը, որ Սարգսյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող նիստին մասնակցել: Նիստը հետաձգվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |