Լուկաշենկո․ Գուցե մի փոքր շատ նստեցի նախագահի աթոռին, բայց միայն ես կարող եմ «պաշտպանել բելառուսներին»![]() 8 սեպտեմբերի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գուցե իր աշխատանքի ժամկետը զբաղեցրած պաշտոնում շատ է երկարել, սակայն միայն ինքը կարող է «պաշտպանել բելառուսներին», գրում է ՏԱՍՍ-ը։ «Այո, հնարավոր է մի փոքր շատ նստեցի նախագահի աթոռին՝ ոչ միայն հեռուստացույցը, հարթուկն ու թեյնիկն էլ միացնես, ինձ կցուցադրեն։ Այո։ Բայց իրոք միայն ես հիմա կարող եմ պաշտպանել բելառուսներին»,- ասել է նա։ Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողներին Մինսկում։ Դրան մասնակցել են Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» թղթակից Անտոն Վերնիցկին, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման հաղորդավար Եվգենի Ռոժկովը և «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։ Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994-ից։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո Բելառուսում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |