Դեղագործական 9 ընկերություն չի փորձի վաղաժամ գրանցել Covid-19-ի դեմ պատվաստանյութը 8 սեպտեմբերի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Տարբեր երկրներում գործող և կորոնավիրուսի պատվաստանյութ մշակող դեղագործական 9 ընկերություն ստորագրել է խոստում առ այն, որ պատվաստանյութերը ստեղծելիս կպահպանեն «էթիկական բարձր չափանիշները» և չեն ձգտի վաղաժամ գրանցմանը։ CNN-ը նշում է՝ ընկերությունները ցանկանում են հստակեցնել, որ հավատարիմ են մնալու պատվաստանյութերի ստեղծման և փորձարկման գործում իրենց հանձնառությանը և գիտական չափանիշներին։ Նամակը ստորագրել են AstraZeneca, BioNTech, Moderna, Pfizer, Novavax, Sanofi, GlaxoSmithKline, Johnson & Johnson և Merck ընկերությունները: Ներկայումս աշխարհում մեկ պաշտոնապես գրանցված պատվաստանյութ կա՝ ռուսականը։ Փորձագետները քննադատում են Ռուսաստանին՝ գրանցելու ուղղությամբ շտապելու և երրորդ փուլի փորձարկումները լիարժեք չիրականացնելու համար։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ աշխարհում վարակվածների թիվն անցել է 27․3 մլն-ից, առողջացածներինը՝ 18․3 մլն-ից, մահացածներինը՝ 892,000-ից։ Photo: Joe Amon/The Denver Post via Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |