Անվտանգության հարցերով AstraZeneca-ն ժամանակավոր դադարեցրել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումը

Անվտանգության հարցերով AstraZeneca-ն ժամանակավոր դադարեցրել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումը

PanARMENIAN.Net - AstraZeneca ընկերությունը «կամավոր դադարեցրել է» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերջին փուլի փորձարկումները, երբ պատվաստվածներից մեկի մոտ անհասկանալի հիվանդություն է զարգացրել: Այս մասին հայտնում է Statnews-ը։

Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը մշակում են Օքսֆորդի գիտնականները, այն համարվում է ամենամեծ պոտենցիալն ունեցողներից մեկը։

Ընկերությունը հայտարարել է, որ սա սովորական ընթացակարգ է պատվաստանյութերի փորձարկման փուլերում, նրանց ժամանակ է պետք՝ հասկանալու հիվանդությունը երբ և ինչ պատճառով է առաջացել։

AstraZeneca-ի պատվաստանյութը փորձարկումների 3-րդ փուլը սկսել է օգոստոսի վերջին։ Նախատեսում էր դրանց ներգրավվել մինչև 30,000 մեծահասակի։

ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077-հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---