ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 3000-ից նվազել է

ՀՀ-ում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 3000-ից նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,152-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 199-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 431 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,023 է, փաստացի բուժվողներինը՝ 2945 է։

Մահվան ևս 5 դեպք է գրանցվել. 2-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 905 դեպք կա, այլ պատճառով՝ 279։

Մեկ օրում թեստավորվել է 3518 մարդ։ Ընդհանուր առմամբ, 224,559 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---