Հայ սամբիստները կմասնակցեն Մինսկում կայանալիք Աշխարհի գավաթին11 փետրվարի 2009 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայ սամբիստները կմասնակցեն Աշխարհի գավաթին, որը տեղի կունենա փետրվարի 15-18 Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հայաստանից Աշխարհի գավաթին մասնակցելու են Աշոտ Դանիելյանն (74 ք/կ) ու Վաչիկ Վարդանյանը (68 ք/կ): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի սամբոյի Ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:«Մենք պատրաստվելու ենք նաեւ մոտ ապագայում սպասվող Եվրոպայի առաջնություններին, որոնցից առաջինը պատանիների եւ երիտասարդների միջեւ կկայանա ապրիլի 9-13 Լիտվայի Շյաուլյայ քաղաքում, իսկ երկրորդը` տղամարդկանց եւ կանանց միջեւ` մայիսի 14-18 Միլանում: Նշենք, որ տղամարդիկ կմասնակցեն թե' սպորտային, թե' մարտական սամբոյին, իսկ կանայք` միայն սպորտային: Դեռեւս այդ առաջնությունների համար կազմերը որոշված չեն, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կանցկացվի սամբոյի առաջնություն, որից հետո մենք կկազմենք երկրի հավաքականը»,- հաղորդել է Լեւոն Հայրապետյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |