Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացվելու նոր չափանիշներ կան 9 սեպտեմբերի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է նոր չափանիշներ, որոնց պետք է համապատասխանել Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացվելու համար: TJournal-ի փոխանցմամբ՝ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականից։ Բոլոր մյուս անվանակարգերի չափանիշները կմնան նույնը: Ֆիլմի հիմնական թեման պետք է լինի ռասայական, գենդերային և սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների մասին։ Լավագույն կինոնկարի հավակնորդը պետք է համապատասխանի սահմանված 4 ստանդարտից առնվազն երկուսին։ Gլխավոր կամ երկրորդ պլանի առաջատար դերերից մեկը պետք է խաղա առնվազն մեկ ասիացի, աֆրոամերիկացի, լատինաամերիկացի, Մերձավոր Արևելքի բնակիչ կամ այլ էթնիկ խմբի ներկայացուցիչ։ Երկրորդ և հետին պլանի դերասանների առնվազն 30%-ը պետք է լինի կին, ռասայական, էթնիկ խմբի կամ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ, կամ էլ սահմանափակ կարողություններով մարդ։ Սահմանվում է նաև, որ կինոնկարի վրա աշխատող ղեկավար կազմում պետք է առնվազն 2 հոգին լինեն վերոնշյալ համայնքների ներկայացուցիչ։ Նմանատիպ չափորոշիչներ են սահմանված նաև տեխնիկական անձնակազմի և նկարահանող անձնակազմի 30%-ի համար։ Սահմանափակումներից չեն խուսափել նաև ստաժորները և մարկետինգով զբաղվող թիմերը։ Կինոակադեմիան պարզաբանում է, որ նման ստանդարտները մշակվել են՝ մարդկանց բազմազանությունը հավասարապես ապահովելու և կինոդիտողների միջև եղած տարբերություններն արտացոլելու նպատակով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |