Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 1 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Առողջացել է ևս 6 քաղաքացի:

Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12,502 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---