Ձմռանը Եվրոպան Շվեդիայի օրինակով կարանտին չի հայտարարի 9 սեպտեմբերի 2020 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեմ են արտահայտվել նոր համընդհանուր կարանտինի սահմանմանը։ BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին և առաջին ամբողջական ձմռանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ և վճռական է խուսափել հերթական տոտալ կարանտինից։ Աղբյուրը գրում է, որ Եվրոպան որոշել է օրինակ վերցնել Շվեդիայից և չմեկուսանալ վիրուսից ձմռանը։ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան նույնպես հայտարարել է, որ բացառում է նոր կարանտինը աշնանը և ձմռանը Իտալիայում։ Առանց կարանտինի համաճարակը սանձելուն կողմ է արտահայտվել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։ Կարանտինը շատ թանկ է նստել եվրոպացիների վրա, ուստի քաղաքական գործիչները փաստարկներ են բերում ոչ թե վիրուսից մեկուսանալու, այլ վիրուսի հետ ապրելու օգտին: Նշվում է, որ որ պետք է հաշվի առնել նաև, որ բժշկությունը, բիզնեսը և մարդիկ աստիճանաբար ադապտացվում են վիրուսի հետ ապրելուն՝ դնում են դիմակներ, լվանում են ձեռքերը, պահում են հեռավորություն, աշխատում են տնից։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |