Թրամփին 2-րդ անգամ նոմինացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի![]() 9 սեպտեմբերի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի իրավաբան Քրիստիան Թիբրինգ Յեդեն նոմինացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը կդառնա 2021 թվականի նոմինանտներից մեկը։ Իրավաբանի խոսքով՝ Թրամփն արժանի է այս մրցանակին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պատմական գործարքում իր ունեցած դերի համար։ Սա առաջին անգամը չէ, որ Գեյեն Թրամփին նոմինացնում է Խաղաղության մրցանակի համար․ նախորդ անգամ դա 2018-ին էր՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից հետո։ Դեռ մեկ տարի առաջ, երբ 2019-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին, Թրամփը հայտարարել էր, որ ինքը պետք է ստանար Ահմեդիի փոխարեն այդ մրցանակը։ Ահմեդին պարգևատրվել էր հարևան Էրիթրեայի հետ 20-ամյա հակամարտությունը կարգավորելու համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |