«Հին Երևան» ծրագիրը կհամակարգի Վարագ Սիսեռյանը![]() 9 սեպտեմբերի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Նա հաստատել է նաև նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի կազմը։ Խումբը կղեկավարի փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, ԿԳՄՍ փոխնախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու տեղակալը, Ավինյանի խորհրդականը, «Հին Երևան» նախագծի հեղինակը և այլք։ Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներում պարփակված տարածքում իրականացվելիք «Հին Երևան» նախագիծը հնարավորություն է ստեղծում պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |