«Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» ու ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել 9 սեպտեմբերի 2020 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող «Արսեն Երևանսկուն» ու ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ըստ ՔԿ-ի՝ նա, 2020թ. փետրվարի 22-ից սկսած, շարունակելով պահպանել «օրենքով գողի» կարգավիճակը, ղեկավարել է քրենթամշակույթ կրող խմբավորումը՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու, խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է հանձնարարություններ: Բացի այդ, տարբեր անձինք՝ իրենց հերթին ստանալով և կատարելով «Արսեն Երևանսկու» հանձնարարությունները, մասնակցել են քրենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: «Արսեն Երևանսկի» մականվամբ «օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է 8-12 տարի ազատազրկմամբ): Խմբավորման անդամներից մեկին՝ ՔՕ 223.2-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, 6 անձի՝ ՔՕ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի՝ ՔՕ 223.4-րդ հոդվածի 1-ին մասով և ևս մեկին՝ ՔՕ 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |