Երեւանում կկայանա Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան

PanARMENIAN.Net - Հայ երգահան Ավետ Տերտերյանի 80-ամյակի տոնման շրջանակներում փետրվարի 11-ին Երեւանի Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կկայանա «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան: Ստեղծագործության դիրիժորը Ռուբեն Ասատրյանն է:



Երկու մասից բաղկացած օպերան նվիրված է 1988թ. Սպիտակի երկրաշարժին, որի ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվեց 25 հազար մարդ:



Ավետ Տերտերյանը (1929-1994) Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ է, Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր: Վախճանվել է Եկատերինբուրգում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---