Վարչապետը դպրոցում դիմակների մասին․ Պարտադրված ենք անել, որ նոր համաճարակի չվերադառնանք![]() 10 սեպտեմբերի 2020 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Արդեն 20 օր է՝ կորոնավիրուսով օրեկան նոր վարակումների թիվը չի գերազանցում 200-ը, թեստերի թիվն աննախադեպ բարձր է, իսկ դրական թեստերի չափաբաժինը՝ ցածր, ինչը հայտնաբերելիության մեծ աստիճանի մասին է խոսում։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։ Ամենամեծ ռիսկը դպրոցների վերաբացումն է, ու կայացվել են որոշումներ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից, մասնավորապես՝ դիմակ կրելու որոշումները։ «Պարտադրված ենք անել քայլեր, որոնք թույլ չեն տա, որ մենք վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի», - ասել է այդ առիթով Փաշինյանը՝ շեշտելով, որ որոշումները նաև դրանք ընդունողների երեխաներին են վերաբերվում։ ՀՀ դպրոցներում դասերը վերսկսվելու են սեպտեմբերի 15-ից։ Սեպտեմբերի 10-ի առավոտյան դրությամբ, երկրում մոտ 2900 փաստացի բուժվող է մնում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |