Վանում զարդերով թաղված կնոջ գերեզման են գտել![]() 10 սեպտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Վան նահանգի Չավուշթեփե (Հայկաբերդ) ամրոցի շրջանում՝ մոտ 2750 տարվա գերեզմանաքաղաքում, հայտնաբերվել է զարդերով թաղված ազնվական ուրարտացի կնոջ կմախք։ Daily Sabah պարբերականի փոխանցմամբ՝ գիտնականները փորձելու են պարզել կնոջ տարիքը և մահվան պատճառը։ Հնագիտական թիմը ղեկավարող պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի խոսքով՝ կինը կարող է լինել 20-25 տարեկան, Ուրարտուի ազնվական դասից և ենթադրաբար թաղվել է առօրյա զարդերով։ Հնագետներն այս տարածքում պեղումներ են անում 2017 թվականից։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 2750 տարվա գերեզմանաքաղաք, որտեղ, ըստ ենթադրությունների, թաղվել են ուրարտացի ազնվականներ։ Ուրարտուն՝ Վանի թագավորությունը պետություն է եղել Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |