50 տարում վայրի կենդանիների թիվը 70%-ով կրճատվել է մարդկանց պատճառով![]() 10 սեպտեմբերի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վայրի կենդանիների պոպուլյացիաները երկու երրորդով կրճատվել են մոտ 50 տարում՝ անտառհատումների և ռեսուրսների գերսպառման պատճառով։ Նման եզրահանգման է եկել Բնության համաշխարհային հիմնադրամը իր Living Planet Report զեկույցում: Al Jazeera-ն գրում է, որ ըստ զեկույցի՝ մարդկային միջամտությունը հանգեցրել է ամբողջ ցամաքի երեք քառորդի վիճակի վատթարացմանը և օվկիանոսների՝ 40%-ի։ Անտառհատումների աճը և գյուղատնտեսական տարածքների ընդլայնումը 1970-2016 թվականներին վայրի բնության մեջ պոպուլացիաների 68%-ի կրճատման պատճառ են դարձել։ Նշվում է, որ բնական միջավայրի շարունակական կորուստն ավելի է մեծացնում համաճարակների վտանգը, որովհետև մարդիկ ավելի են տարածվում ու մոտենում վայրի կենդանիներին՝ իրենց բնական միջավայրում։ Photo: Daniel Irungu/EPA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |