Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է![]() 10 սեպտեմբերի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել սեպտեմբերի 10-ի ժամը 08։19-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քաղաքապետարանի երկու ջրատար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |