Բողոքի ակցիաներ՝ Կառավարության շենքի դիմաց![]() 10 սեպտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հերթական նիստին զուգահեռ, գործադիրի շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիա է անցկացվել: Հավաքվածների մի խումբը շարունակում է պահանջել, որ հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ սահմանների բացման հարցում, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Ռուսաստանում աշխատանք ունեցող, սակայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդիկ նշում են, որ այսպես շարունակվել չի կարող, իրենք լրջագույն խնդիրների են բախվել, որոնք լուծվելու փոխարեն ավելի են խորանում: Բողոքավորների մյուս խումբը դժգոհ է մաքսակետերում ներկրվող ապրանքի դիմաց վճարվող գումարի կրկնակի ավելացումից: Մարդիկ նշում են՝ հաշվի առնելով ստեղծված վիճակը, մաքսային գների ավելացումը պետք է հետաձգվի: Եվս մի խումբ էլ դժգոհ է «վարկային թալանից»: Պահանջը՝ ՀՀ քաղաքացիների համար 1 տարով վարկային արձակուրդի տրամադրումն է: Բոլոր հավաքվածները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |