Հացադուլ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով![]() 10 սեպտեմբերի 2020 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը, երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա... Լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ, քան տեսնեմ, թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ», - ասվում է գրառման մեջ։ Նա հավելել է, որ «թե պետք լինի՝ ցմահ կմնա հացադուլի մեջ» մինչև նախարարի հրաժարականը։ Սեպտեմբերի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել է, որ պահանջելում է Հարությունյանի հրաժարականը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |