Գախարիա․ Վրաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք է սկսվում![]() 10 սեպտեմբերի 2020 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է Sputnik Georgia-ն։ Սեպտեմբերի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 57 նոր դեպք է գրանցվել՝ դա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ երկրում վարակի 1830 դեպք է հաստատվել։ «Սեպտեմբերի 10-ի 57 դեպքն ու սեպտեմբերի 9-ի 44 դեպքը վկայում են, որ համաճարակային իրավիճակը երկրում փոխվում է։ Մենք ենթադրում էինք, որ կլինի 2-րդ ալիք և այդ գործընթացը սկսվում է։ Կարևորն այն է, որ խուճապի համար ոչ մի հիմք չկա՝ իրավիճակը լիովին վերահսկվում է»,- ասել է նա։ Նա հավելել է, որ եթե համավարակի առաջին օրերին օրական կարող էին 150 ՊՇՌ թեստ անցկացնել, ապա այժմ՝ միջինը 6000-7000 թեստ, իսկ շուտով այդ թիվը կհասնի 10,000-ի։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |