Մինչև սեպտեմբերի վերջ մի քանի ուղղությամբ չարտերներ կլինեն![]() 10 սեպտեմբերի 2020 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի վերջ կիրականացվեն մի քանի ուղղություններով չարտերային չվերթեր։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով թռիչքներ կլինեն Մոսկվա, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դուբայ, Կիև, Դոհա, Բեյրութ, Սամարա, Վիեննա, Մինսկ։ Նշվում է, որ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերություններին։ Կառավարության որոշման համաձայն՝ օտարերկրացիները կարող են օդային ճանապարհով մտնել Հայաստան և մուտքի վիզա ստանալ սահմանային անցակետում: ՀՀ մուտքի արտոնագիր կարելի է ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում կամ e-visa էլեկտրոնային համակարգով։ Հայաստան եկող անձը, եթե կորոնավիրուսի ախտանշաններ չունի, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրով, կամ վճարովի հանձնել ՊՇՌ թեստ և բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |