Apple-ը պաշտպանիչ դիմակներ է ստեղծել իր աշխատողների համար10 սեպտեմբերի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Apple-ը պաշտպանիչ դիմակներ է ստեղծել իր աշխատակիցների համար։ Դրանց դիզայնով զբաղվել են նույն մարդիկ, որոնք աշխատում են iPhone-ի և iPad-ի վրա, գրում է Forbes-ը։ Այդ դիմակներն ընկերությունը կտրամադրի իր աշխատակիցներին, այդ թվում` խանութների։ Առաջին այդպիսի դիմակը կկոչվի Apple Face Mask։ Այն եռաշերտ պաշտպանություն ունի, կարելի է լվանալ և օգտագործել մինչև 5 անգամ։ Apple-ի համար տիպիկ ոճով դիմակը եզակի տեսք ունի՝ մեծ եզրերով վերևից և ներքևից՝ քթի և կզակի մոտ։ Ընկերությունը կսկսի բաժանել դիմակներն աշխատակիցներին առաջիկա 2 շաբաթում։ Ընկերությունը նաև որոշել է դիմակների որոշ խմբաքանակ գնել։ Խոսքը ClearMask դիմակների մասին է, որոնց առանձնահատկությունը թափանցիկությունն է, ինչը թույլ է տալիս տեսնել մարդու դեմքը գրեթե ամբողջությամբ։ Դրանք առաջին թափանցիկ վիրահատական դիմակներն են, որոնք պաշտոնապես հավանություն են ստացել ԱՄՆ-ում։ Թափանցիկ դիմակներն օգնում են վատ լսող մարդկանց ավելի լավ հասկանալ դիմացինին՝ շուրթերի շարժումներից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |