«Լուսավոր Հայաստանը» ևս կպահանջի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

«Լուսավոր Հայաստանը» ևս կպահանջի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ազգային ժողովի դիմաց իրականացվելու է բողոքի ակցիա՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Այդպիսով կուսակցությունը կաջակցի նույն օրն ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող հրաժարականի պահանջին։

«Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ակցիային մասնակցելու», - ասվում է հայտարարության մեջ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությունը վերջերս դժգոհություն է առաջացրել հանրության տաբեր շերտերի ու ներկայացուցիչների շրջանում։ Սեպտեմբերի 9-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին:

Երիտասարդ գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---