Չինաստանն ու Հնդկաստանը կթուլացնեն սահմանային լարվածությունը

Չինաստանն ու Հնդկաստանը կթուլացնեն սահմանային լարվածությունը

PanARMENIAN.Net - Ասիական միջուկային տերություններ Չինաստանը և Հնդկաստանը հայտարարել են, որ Մոսկվայում Չինաստանի պետական խորհրդականի և Հնդկաստանի արտգործնախարարի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել Հիմալայան սահմանին լարվածության թուլացման և խաղաղության վերականգման շուրջ։ Նրանք պայմանավորվել են սահմանից հետ քաշել կուտակված զորքերը։

Reuters-ը փոխանցում է՝ երկրներն արձանագրել են, որ երկու կողմի շահերից էլ չի բխում սահմանային ներկայիս լարվածությունը։

Չինաստանը և Հնդկաստանը մեղադրում են միմյանց սադրիչ գործողությունների և կրակի դադարեցման համաձայնագիրը խախտելու համար։

Երկնրենը տասնյակ տարիներ է՝ վիճում են Հիմալայան Լադախ տարածքի համար։

Դրանց հարաբերությունները հատկապես սրվել են Լադախ շրջանում ամառային բախումներից հետո, որոնց ընթացքում երկու կողմից մի քանի տասնյակ զինծառայող էր զոհվել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---