Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա ու նոր օջախ![]() 11 սեպտեմբերի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի (Covid-19) 5 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացուց 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախորոք մեկուսացված էին: Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12,680 փորձանմուշի հետազոտություն: Արցախի պարետ և տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ երկիր ելումուտքի սահմանափակումները հանվել են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |