Դատավորների կենսաթոշակը կարող է բարձրանալ11 սեպտեմբերի 2020 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկվել է դատավորների կեսաթոշակը սահմանել ոչ պակաս, քան նախորդ 12 ամսվա աշխատավարձի, այդ թվում՝ լրացուցիչ աշխատավարձերի 75%-ն է, և ոչ ավելի, քան 92%-ը։ Ներկայացվել է «ՀՀ դատական օրենսգրքում» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, փոխանցում է Panorama.am-ը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ դատավորների կենսաթոշակի սահմանված շեմը 55% է առաջարկվող 75%-ի փոխարեն, և դա հակասահմանադրական է։ Դավթյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ ավելանում է դատավորների կենսաթոշակը։ ՍԴ որոշումից հետո թոշակի անցած բոլոր դատավորներին է վերաբերելու օրենքը, այն հետադարձ ուժ է ունենալու։ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ապահովել դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը: Մասնավորապես առաջարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |