Բուհերում օտարերկրացիների և սփյուռքահայերի թղթերի ընդունման ժամկետը փոխվել է

Բուհերում օտարերկրացիների և սփյուռքահայերի թղթերի ընդունման ժամկետը փոխվել է

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:

Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև հոկտեմբերի 20-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արտերկրի բուհեր ընդունված բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ Խնդիրն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղաշարժի սահմանափակումների պատճառով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---