ՌԴ-ում կորոնավիրուսի 5504 նոր դեպք կա․ Հուլիսի 30-ից ի վեր ամենաբարձր թիվն է

ՌԴ-ում կորոնավիրուսի 5504 նոր դեպք կա․ Հուլիսի 30-ից ի վեր ամենաբարձր թիվն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսի 5504 նոր դեպք է գրանցվել։ Սա հուլիսի 30-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։

Ընդհանուր առմամբ համավարակի բռնկումից ի վեր վարակակիրների թիվը երկրում հասել է 1,051,874-ի, որից 868,107-ն ապաքինվել է։ Արդյունքում ապաքինվածների ընդհանուր քանակը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 82,5%-ը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ շտաբի տվյալների՝ հաստատված դեպքերի օրական աճը 27 օր չի գերազանցել 0,5%-ը։

Այժմ ՌԴ-ում փաստացի բուժվում է 165,402 մարդ։

Վարակից ընդհանուր առմամբ մահացել է 18,365 պացիենտ, վարակվածների 1,75%-ը։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---