Կաթողիկոս․ ՀԵՊ-ը պետք է առանձին առարկայով դասավանդվի![]() 11 սեպտեմբերի 2020 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու շուրջ՝ այլ առարկաների մեջ տարալուծման ճանապարհով։ Գարեգին Բ-ն հայտարարել է, որ եկեղեցու համոզմամբ՝ Հայոց եկեղեցու պատմությունը պետք է դասավանդնվի առանձին առարկայով։ Նման հայտարարություն նա արել է Էջմիածնում կրթության մշակների օրհնության կարգ անցկացնելու ժամանակ։ Արարողությանը մասնակցել են կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ և ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Նա նշել է, որ հայագիտական առարկաներին վերաբերող փոփոխությունները և դիրքորոշումները մտահոգություն, անհանգստություն և հուզում են առաջացրել հայ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության շրջանում։ «Ցավում ենք նաև, որ Կրթության և գիտության նախարարության կողմից տակավին չեն իրականացվել քայլեր՝ խորհրդակցելու և համագործակցելու Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի հետ։ Մեր համոզումն է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պիտի դասավանդվի որպես առանձին առարկա, իբրև վկայություն մեր կյանքում հայոց եկեղեցու հարամնա առաքելության և սխրանքների արժևորման, երեխաներին ծանոթացնելով ոչ միայն մեր Եկեղեցու պատմությանը, այլև՝ Աստվածաշնչի պատգամներին, քրիստոնեության հիմունքներին ու արժեքներին, մեր եկեղեցու խորհուրդներին ու ծեսերին, բարեպաշտական սովորություններին»,- նշել է նա։ Կաթողիկոսը նշել է, որ իբրև ժողովուրդ՝ «մենք մեզ քրիստոնյա գիտենք»․ ուստի պետք է ճանաչել եկեղեցին, գնահատել դրա առաքելությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցների կրթական ծրագրից և ըստ հայտարարությունների՝ ներառվել «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Եկեղեցականները բազմիցս դեմ են արտահայտվել այս որոշմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |