ՌԴ-ում գտնվող օտարերկրացիներին գուցե պարտավորեցնեն մատնահետք հանձնել![]() 11 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը մտադիր է 30 օրից ավելի երկրում գտնվող օտարերկրացիներին պարտավորեցնել մատնահետքեր հանձնել ու ID քարտեր ստանալ թղթե միգրացիոն քարտերի փոխարեն։ ID-ում կներռավեն անձնական տվյալներն ու աշխատանքի պատենտները։ Առաջարկը մշակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով և ներառվելու է Ռուսաստանում օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին օրենքի նոր խմբագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»։ Փաստաթղթի հայեցակարգը ներկայացվել է Հանրային խորհրդում։ ՆԳՆ-ն մտադիր է հնարավորություն տալ ներգաղթյալներին հընթացս փոխել ՌԴ մուտք գործելու նպատակը՝ առանց երկրից մեկնելու։ Ըստ գործող կարգի՝ մուտքի նպատակը կարելի է նշել միայն սահմանը հատելիս։ ՆԳՆ-ն նաև նոր տիպի ID-ներ կսահմանի, որոնք ստանալու համար օտարերկրացիները պետք է բուժզննում անցնեց, մատնահետքեր հանձնեն և լուսանկարվեն։ Էլեկտրոնային ID քարտերը թույլ կտան խուսափել կեղծումներից և դրանք ստուգելու համար ժամանակի վատնումից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |