ՀՀ-ում մինչև 2021-ի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել![]() 11 սեպտեմբերի 2020 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ կսահմանվի կարանտին, համապատասխան որոշումը ստորագրվել է։ Դրանում նշվում է, որ ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ՀՀ-ում ևս հիվանդությունը ստացել է լայն տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի համար։ Որոշումը ստորագրվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին և կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |