Կարանտինի ընթացքում տնից դուրս անձը հաստատող փաստաթուղթը պարտադիր է

Կարանտինի ընթացքում տնից դուրս անձը հաստատող փաստաթուղթը պարտադիր է

PanARMENIAN.Net - Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը գործող կարանտինի ընթացքում տնից դուրս գալիս անձը հաստատող փաստաթուղթ ունենալը պարտադիր է։ Կանոնը սահմանվել է կարանտինի մասին որոշմամբ։

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի։

Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր էր դարձել հունիսի 17-ից։ Այն չունենալու համար սահմանվել էր 10,000 դրամ։

Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումները հանվել են, որոշները՝ մնացել նույնը։ Նոր կանոններով՝ հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---