Բահրեյնն ու Իսրայելը դիվհարաբերություններ են հաստատում12 սեպտեմբերի 2020 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բահրեյնն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսի Ալ Խալիֆայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Համաձայնագիը կստորագրվի սեպտեմբերի 15-ին, փոխանցում է Deutche Welle-ն։ Սպիտակ տան ղեկավարն այն համարել է «պատմական առաջընթաց», ըստ Թրամփի՝ երկու երկրի միջև ուղիղ երկխոսության կազմակերպումը դրական փոփոխությունների կբերի Մերձավոր Արևելքում և կմեծացնի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը։ Զուգահեռաբար, Պաղեստինի ազգային վարչությունը դատապարտել է համաձայնագրի ստորագրումը, Պաղեստինի ազատագրության ազգային շարժումը համաձայնագրի կնքումը համեմատել է «դանակով հարվածի» հետ, իսկ ծայրահեղ իսլամական Համաս շարժումն այն անվանել է ագրեսիա։ Թուրքիայի ԱԳՆ-ն ևս խստորեն քննադատել է Բահրեյնի՝ Իսրայելի հետ մերձեցման փորձը։ Բահրեյնը մեկ ամսում երկրորդ երկիրն է, որ հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին․ ավելի վաղ նման որոշում էին կայացրել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մինչ այդ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեին միայն Եգիպտոսն ու Հորդանանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |