Վրաստանի մասնավոր դպրոցներն ու բուհերը հեռավար ուսուցման կանցնեն12 սեպտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորի նախարար Եկատերինա Դղեբուաձեն, գրում է Sputnik Georgia-ն։ Որոշումը վերաբերում է բուհերին և մասնավոր դպրոցներին։ Պետական դպրոցներում և բուհերում ուսումնական տարին սկսվելու էր սեպտեմբերի 15-ին, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով երկրի խոշոր քաղաքներում ուսուցումը մինչև հոկտեմբերի 1-ը հեռավար կլինի։ Մյուս դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։ Վրաստանում Covid-19-ի ռեկորդային աճը պահպանվում է․ սեպտեմբերի 11-ի դրությամբ 87 նոր դեպք է գրանցվել։ Սա օրական աճի ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։Վրաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով 1917 վարակակիր է գրանցվել, որից 1354-ն ապաքինվել է, 19 մարդ մահացել է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |