Նարինե Հակոբյանը՝ Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ

Նարինե Հակոբյանը՝ Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ

PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը, հայտնում են Ոստիկանությունից։

Հակոբյանը 2004-ից աշխատել է Ինտերպոլի ԱԿԲ-ում, մինչ նշանակումը նա եղել է Ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր։

Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականապետ նշանակվելուց հետո:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---