Վիրուսի 5 նոր դեպք՝ Արցախում![]() 12 սեպտեմբերի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրը Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ: Արցախում առողջացել է նաև ևս 4 քաղաքացի, փաստացի բուժվում է 44 պացիենտ, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի: Ընդհանուր առմամբ ԱՀ-ում վիրուսը հաստատվել է 333 մարդու մոտ, որից 287-ը բուժվել է։ Մինչև սեպտեմբերի 12-ն իրականացվել է 12,756 փորձանմուշի հետազոտություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |