Իրանի ԱԳՆ-ն ամոթալի է կոչել Բահրեյնի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման որոշումը![]() 12 սեպտեմբերի 2020 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը դատապարտել է Բահրեյնի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին որոշումը՝ ամոթալի քայլ անվանելով այն։ Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Բահրեյնի և Իսրայելի միջև ամոթալի քայլ է Մանամայի կողմից, որը զոհաբերում է Պաղեստինի գործն ու այդ ժողովրդի պայքարի ու տառապանքների տասնամյակները հանուն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնի թագավորոթյունն ու Իսրայելն ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Օգոստոսի 13-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին։ Ըստ պայմանավորվածությունների՝ Իսրայելը կկասեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանանի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելյան կարգավորման ամերիկյան ծրագրով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |