Կոնգոյում ոսկու հանքի փլուզումից 50 մարդ է զոհվել

Կոնգոյում ոսկու հանքի փլուզումից 50 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Կոնգոյի ոսկու հանքերից մեկում փլուզումից ենթադրաբար առնվազն 50 մարդ է զոհվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ հանքի ներսում է եղել 50 երիտասարդ, որոնք չեն կարողացել դուրս գալ։

Փլուզման պատճառը տեղատարափ անձրևներն են եղել, հանքը պատկանել է կանադական Banro Corporation ընկերությանը։

Նշվում է, որ Կոնգոյում հանքարդյունաբերական պատահարները տարածված են։ Տարեկան տասնյակ մարդիկ են զոհվում։

Հանքափորների մի մասը համապատասխան պատրաստություն չի անցնում։ 2019-ի ամռանը մոտ 40 մարդ էր մահացել Կոնգոյի պղնձի հանքերից մեկում, նրանք անօրինական աշխատողներ էին։

Photo: Goran Tomasevic, File
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---