2005-ին Գյումրիի «Սև բերդը» ապօրինի վաճառվել է․ Բալասանյանն այն գնել է սեփականատիրոջից 2012-ին![]() 12 սեպտեմբերի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - 2005-ին թվականին օրենքի խախտմամբ օտարվել և վաճառվել է Գյումրու ՊՆ-ին պատկանող Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը։ Ոստիկանությունը հայտնում է, որ ապօրինությունը կազմակերպել են պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան անձինք։ Մասնավորապես՝ ձևական հղում են կատարել վաճառքի թույլտվության վերաբերյալ կառավարության որոշմանը, ՊՆ լիազոր անձն ու գնորդը կնքել են առուվաճառքի պայմանագիր, որն էլ կրկին օրենքի խախտմամբ վավերացրել է նոտարը։ «Սև բերդն» այժմ պատկանում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Նա «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ մտահոգվելու տեղ չունի, որովհետև 2012-ին է այն ձեռք բերել՝ նախկին սեփականատեր, Սանկտ Պետերբուրգից եկած Հայկ Հայրապետյանի ընտանիքից։ Ամրոցը 1995 թվականին հանձնվել է պաշտպանության նախարարությանը, 2004 թվականին ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |