Վաչագան Ղազարյանին համաներելու միջնորդություն կա․ Մեղադրանքը չի ընդունում![]() 12 սեպտեմբերի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը, պաշտպանը միջնորդել է համաներման հիմքով դադարեցնել նրա քրեական հետապնդումը և նույն հիմքով՝ վերացնել խափանման միջոցը, փոխանցում է Armtimes.com-ը։ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, պետությանը պատճառված 9․3 մլն դրամի վնասը նա վերականգնել է։ Ըստ մեղադրանքի՝ նա ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը նշել է, որ իր պաշտպանյալը տվել է ցուցմունք՝ ամբողջովին հերքելով մեղադրանքում նշված հանգամանքները: Ըստ պաշտպանի՝ Ղազարյանը մեղադրանքը վարորդի հետ չի քննարկել։ «Ինքն էլ ասել է՝ հաշվեհամարը տվեք, փոխանցեմ, պրծնի-գնա»,- նշել է պաշտպանը՝ հավելելով, որ իրենք միջնորդել են քրեական հետապնդումը դադարեցրել համաներման հիմքով։ ՀՔԾ-ում գործը միակն է Ղազարյանի վերաբերյալ։ Նրան և իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրգործ ավելի վաղ կարճվել է հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2․8 մլրդ դրամի փոխհատուցման հիմքով: 2018-ի հունիսին Ղազարյանն ապօրինի հարստացման մեղադրանքով ձերբակալվել էր և ազատ արձակվել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Նոյեմբերի 15-ին նա կրկին կալանավորվեց, սակայն դեկտեմբերին նա 50 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ Նա մեղադրվում էր փողերի լվացում կատարելու մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |