Մինասով. Լիովին սատարում եմ Հովհաննես Գոհարյանին «Ֆուտբոլ+»-ի դեմ հայցում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանի գործակալ Արսեն Մինասովը հայտնել է, որ ամբողջովին սատարում է Գոհարյանին «Ֆուտբոլ+»-ի դեմ հայց ներկայացնելու իր մտադրության մեջ, որը խեղաթույրել է ֆուտբոլիստի խոսքերը «Բատե» տեղափոխվելու հնարավորության մասին:



«Ես դեռ անցյալ տարի էի առաջարկել Հ.Գոհարյանի թեկնածությունը թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Գանչարենկոյին: Մենք նրա հետ տեսնվել ենք մի քանի օր առաջ Թուրքիայում եւ Վիկտորն ինձ ասաց, որ նախկինի պես դիտարկում է Գոհարյանի թեկնածությունը ի թիվս այլ ֆուտբոլիստների: Դեռեւս ոչ մի առարկայական բանակցություն Հովհաննեսի «Բատե» տեղափոխվելու մասին չի տարվում: Ամբողջողվին սատարում եմ Գոհարյանին»,-Մինասովի խոսքերն է մեջբերում Championat.ru-ն:



Նշենք, որ Գոհարյանը այս պահին նոր ակումբի որոնումների մեջ է, քանի որ չի ընդգրկված «Լոկոմոտիվի» հիմնական թիմում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---