Դասերը՝ Covid-19-ի օրերին․ Դպրոցներում կգործեն հատուկ պայմաններ

Դասերը՝ Covid-19-ի օրերին․ Դպրոցներում կգործեն հատուկ պայմաններ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական տարում ուսհաստատությունները կգործեն հատուկ պայմաններով:

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացվում են մեկնարկող ուստարում դասապրոցեսի ու դպրոց հաճախելու կանոնները։

Մասնավորապես, բոլոր դպրոցականները պետք է դիմակ կրեն, դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվեն ու ախտահանեն ձեռքերը։ Դպրոցները կգործեն 6 օր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դասերը պետք է երկու խմբով անցկացնեն։

Բուֆետներն ու ճաշարանները չեն գործի, իսկ դասերի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները դիմակով պետք է լինեն։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի մարտից մայիսն ընկած ժամանակկահատվածում ՀՀ-ում ուսումնական պրոցեսն անցկացվել է հեռավար։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---